հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա. ՀԾԿՀ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա. ՀԾԿՀ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 8,42 դրամով` 200 դրամից դառնալով 208,42 դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 29-ին հրավիրված նիստում միաձայն ընդունեց ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ նախագիծը։

Նշենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը օգոստոսին հայտ էր ներկայացրել, որ ջրի սակագինը 200 դրամից դառնա 209 դրամ բոլոր սպառողների համար, սակայն ՀԾԿՀ-ն մոնիթորինգի ու հաշվարկների արդյունքում որոշել է, որ անապահովների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս սպառողների համար կսահմանվի 208.42 դրամ սակագին։

Երբ հանձնաժողոի որոշումն իրավական ուժ ստանա, կառավարությունը համապատասխան որոշմամբ կսուբսիդավորի սահմանվելիք սակագների տարբերությունը:
Այսինքն` սպառողի համար սակագնի որևէ փոփոխություն չի լինի: Սուբսիդավորումը մեկ տարվա համար է:
Հիշեցնենք` դեռևս 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջուրը չի թանկանալու։

  • Կիսվել: