կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հունիսի 12-25-ը ողջ հանրապետությունում իրականացվելու են հերթական պատվաստումները՝ դաբաղ հիվանդության դեմ

Հունիսի 12-25-ը ողջ հանրապետությունում իրականացվելու են հերթական պատվաստումները՝ դաբաղ հիվանդության դեմ

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հունիսի 12-25-ը ողջ հանրապետությունում իրականացվելու են հերթական պատվաստումները դաբաղ հիվանդության դեմ։

«Տարեկան պլանային միջոցառումների շրջանակներում ընդգրկվելու են մեկ օրականից բարձր խոշոր և երեք ամսականից բարձր մանր եղջերավոր կենդանիները։ Խնդրում ենք կենդանատերերին նշված ժամանակահատվածում կենդանիները ներկայացնել համայնքը սպասարկող անասնաբույժներին:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսական կենդանիների հականասնահամաճարակային միջոցառումներն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում:
 
Խնդրում ենք կենդանատերերին և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին հնարավորինս աջակցել անասնաբույժներին», - նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: