չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Հորս տու՞ն եմ տանելու էդ գույքահարկը. վարչապետը՝ տավուշցիներին

Հորս տու՞ն եմ տանելու էդ գույքահարկը. վարչապետը՝ տավուշցիներին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ: Կառավարության ղեկավարին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը:

Բնակչության հետ հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձավ գույքահարկի բարձրացման վերաբերյալ դժգոհություններին և ասաց. ՛՛Գույքահարկն առաջին հերթին այս ճանապարհն է դառնալու, ձեր մանկապարտեզն է դառնալու, ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը երկու տուփ ծխախոտ պակաս ծխի, այդ գումարը վճարի բյուջե, մի շիշ արաղ պակաս խմի, էլ չեմ ասում՝ երկու շիշ պակաս խմի, այդ գումարը վճարի բյուջե, որովհետև դա դառնալու է ճանապարհ: Այսօր գոնե տեսնում եք,որ իշխանությունը դուք եք ձևավորում, հորս տու՞ն եմ տանելու էդ գույքահարկը, ո՛չ, ձե՛ր հոր տուն է  տնելու էդ գույքահարկը, ձեր հայրական տների ճանապարհներն է դառնալու գույքահարկը, մանկապարտեզը, դպրոցը, այնպես որ՝ այս ճանապարհի օրինակը թող դառնա մոդել՛՛:

Խոսելով Մովսեսում ասֆալտապատված ճանապարհի մասին՝ վարչապետն ասաց. ՛՛Կառավարությունը չէ սարքել այս ճանապարհը, այլ այն քաղաքացին, ով պետությանը  իր հարկը վճարել է՛՛:

  • Կիսվել: