հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՆԱ-ի նախնական տարեկան ցուցանիշը ընթացիկ գներով 2020-ին կազմել է 6,183,742.1 մլն դրամ

ՀՆԱ-ի նախնական տարեկան ցուցանիշը ընթացիկ գներով 2020-ին կազմել է 6,183,742.1 մլն դրամ

2020թ․ արտադրական եղանակով հաշվարկված ՀՆԱ-ի նախնական տարեկան ցուցանիշը ընթացիկ գներով կազմել է 6,183,742.1 մլն դրամ, 2019 վերանայված և 2018 թվականի փաստացի ցուցանիշների՝ համապատասխանաբար 6,569,030.8 և 6,017,035.2 մլն դրամի պարագայում։ 2020թ․ իրական ՀՆԱ-ի աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել է 92.4%, 2019 և 2018 թվականնների համապատասխանաբար՝ 107․6% -ի և 105.2%-ի պարագայում, հայտնում են ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակից:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ. հունվարին 2020թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ (աճողական) կազմել է` 92.5%, 2020թ. հունվարին 2019թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ՝ 109.2%, իսկ 2019 թ. հունվարին 2018թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ՝ 105.8%:

Զուտ միջազգային պահուստները (ԶՄՊ) 2021թ. հունվարի վերջի դրությամբ կազմել է 918,228.0 մլն դրամ, ինչը 68,253.0 մլն. դրամով կամ 6.9%-ով պակաս է 2020թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 357,631.0 մլն. դրամով կամ 63.8%-ով ավել է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:

Արտաքին և փոխադարձ առևտրի առևտրաշրջանառության ծավալը 2021թ. հունվարին կազմել է 403.9 մլն. դոլար, ինչը 81.7 մլն. դոլարով կամ 16.8%-ով պակաս է 2020թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 38.9 մլն. դոլարով կամ 8.8%-ով պակաս է 2019թ.

նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:

Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2021թ. հունվարին կազմել է -90.7 մլն. դոլար, ինչը 41.7 մլն. դոլարով կամ 31.5%-ով պակաս է 2020թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 63.5 մլն. դոլարով կամ 41.2%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:

Միջին ամսական անվանական աշխատավարձը (աճողական) 2021թ. հունվարին կազմել է 192459 դրամ, ինչը 1447 դրամով կամ 0.8%-ով ավել է 2020թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 19632 դրամով կամ 11.4%-ով ավել է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:

 

  • Կիսվել: