«ՀԿԵ»-ի 2 մետաղական կոնստրուկցիաները հետ վերցվեցին. Դրանք պետք են Ախթալայում նոր կամուրջ կառուցելու համար
Կառավարությունն իր այսօրվա նիստում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից գույք հանելու մասին որոշում կայացրեց:
Խոսքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմում ներառված՝Լոռու մարզի Ղալթաղչի կայարանի տարածքում գտնվող թվով երկու մետաղական կոնստրուկցիաները կոնցենսիոն ակտիվների կազմից հանելու մասին է: Դրանք անհրաժեշտ են Լոռու մարզում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով քանդված Ախթալայի կամրջի փոխարեն նոր կամրջի կառուցման համար:
Տվյալ մետաղական կոնստրուկցիաները չեն շահագործվում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-իկողմից: