կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Հիմնական խորհուրդներ 6-23 ամսական երեխաների հավելյալ սնուցման վերաբերյալ

Հիմնական խորհուրդներ 6-23 ամսական երեխաների հավելյալ սնուցման վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է հիմնական խորհուրդներ 6-23 ամսական երեխաների հավելյալ սնուցման վերաբերյալ։

Երեխայի հավելյալ սնուցումը կարելի է սկսել 6 ամսականից (180 օր)` շարունակելով ըստ պահանջի կրծքով կերակրումը:

Կրծքով սնուցումը շարունակել մինչև 2 տարեկան և ավելի` ըստ պահանջի:

12-ից 23 ամսական երեխաներն, ովքեր չեն սնվում կրծքի կաթով, կարող են օգտագործել կենդանական կաթ. այդ տարիքի երեխաները կաթնախառնուրդի կարիք չունեն:

Երեխային կերակրել սննդարար նյութերով հարուստ բազմատեսակ ուտեստներով, որպեսզի բավարարվի նրա բոլոր պահանջները:

Ամենօրյա սննդակարգում պետք է ընդգրկված լինեն`

կենդանական ծագման սնունդ, ներառյալ` միս, ձուկ կամ ձու

մրգեր ու բանջարեղեն

ընդեղեն, ընկուզեղեն (մանրացված) և սերմեր պետք է հաճախ ներառել սննդակարգում` հատկապես, եթե առկա է կենդանական ծագման սննդի և բանջարեղենի սահմանափակում:

Վնասակար սնունդ և ըմպելիքներ չտալ երեխային:

 

Չի կարելի երեխայի սննդակարգում ընդգրկել`

շաքարավազ, աղ և տրանս ճարպեր պարունակող սնունդ

շաքար պարունակող ըմպելիքներ

ոչ շաքարային քաղցրացուցիչներ

100% մրգային հյութեր կարելի է օգտագործել խիստ սահմանափակ:

Որոշ դեպքերում, երբ սննդակարգի սահմանափակման հետևանքով սննդային պահանջները չեն կարող բավարարել երեխաների պահանջները, 6-ից 23 ամսական տարիքում կարելի է տալ հարստացված սնունդ կամ վիտամին-միներալային հավելումներ (բժշկի ցուցմամբ):

Այս տարիքում երեխաները պետք է կերակրվեն փոխգործելիության սկզբունքով, որը բնորոշվում է «կերակրումներ, որոնք խրախուսում են երեխայի ինքնուրույն ուտելու կարողությունը, որը համապատասխանում է երեխայի ֆիզիոլոգիական և զարգացման կարիքներին և կարող է խրախուսել ուտելու ինքնակարգավորումը` աջակցելով ճանաչողական, զգացմունքային և սոցիալական զարգացմանը»:

  • Կիսվել: