շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ում 67 602 ՀԴՄ սարքից 13 356-ը հնարավորություն ունի անկանխիկ գործարքներ անելու. Բադասյան

ՀՀ-ում 67 602 ՀԴՄ սարքից 13 356-ը հնարավորություն ունի անկանխիկ գործարքներ անելու. Բադասյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց՝ արդյոք անկանխիկ գործարքներ կատարելու  հնարավորություն առկա է Հայաստանի բոլոր բնակավայրերում, և, օրինակ, գյուղում բնակվող կենսաթոշակառուները կարո՞ղ են իրենց գնումներն անկանխիկ կատարել։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ի պատասխան տեղեկացրեց, որ հանրապետությունում առկա է  67 602 ՀԴՄ սարք, այս պահին 13 356 ՀԴՄ սարք POS տերմինալով աշխատում է, այսինքն՝ անկանխիկ գործարքներ հնարավոր է անել այդ 13 356 ՀԴՄ սարքերով։

Նրա խոսքով՝ այս պահին առկա է 25 737 էլեկտրոնային դիմում, որպեսզի նրանց POS տերմինալները ակտիվացվեն։ Կան նաև թղթային տարբերակով դիմումներ, որոնց քանակը, սակայն, հստակ չէ։

«Սպասում ենք, որ Կենտրոնական բանկից տեղեկացնեն, թե որ տնտեսվարողներն են դիմել թղթային տարբերակով, որպեսզի մենք վարչարարություն իրականացնենք չակտիվացվածերի մասով։ Պատկերն, ընդհանուր առմամբ, բավաան ակտիվ է», - ասաց ՊԵԿ ղեկավարը։

  • Կիսվել: