երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառության աճը տարեվերջին կարող է հասնել 60 տոկոսի․ Քերոբյան

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառության աճը տարեվերջին կարող է հասնել 60 տոկոսի․ Քերոբյան

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը տարեվերջին կարող է հասնել 60 տոկոսի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Եկատերինբուրգում «Իննոպրոմ  2023» ցուցահանդեսում։

Նոր խոսքով՝ անցյալ տարի Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 5 մլրդ դոլար, այժմ գտնվում ենք կրկնակի աճի մակարդակում․ «Կարծում եմ՝ տարեվերջին կհասնենք 50-60 տոկոս աճի»։

Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի «թիվ մեկ առևտրային գործընկերն է»։

Քերոբյանը մանրամասնել է, որ ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը նույնպես կրկնապատկվել է:

  • Կիսվել: