ՀՀ ֆիննախ. 2022 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծախսերը կավելանան 34.9 տոկոսով
2022 թվականի բյուջեի նախագծով էկոնոմիկայի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 41 մլրդ 354 մլն դրամ։ Այդ միջոցներից շուրջ 23 մլրդ 637 մլն դրամը կուղղվի գյուղատնտեսության ոլորտի ծախսերին։ Այս մասին այսօր մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Գյուղատնտեսության ոլորտում ծախսերի աճը 2021 թվականի համեմատ կկազմի 34.9 տոկոս։


