ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հեղափոխությունից չորս տարի հետո բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75 տոկոսով. Փաշինյան

Հեղափոխությունից չորս տարի հետո բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75 տոկոսով. Փաշինյան

Ես անձամբ խոստացել էի, որ հեղափոխությունից հետո մեկ-երկու տարվա ընթացքում բյուջեի եկամուտները կավելացնենք 35-40 տոկոսով, իհարկե, այս խոստումը լիարժեք կատարվել է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ 2022 թվականի արդյունքներով սպասում են, որ բյուջեի հարկային եկամուտը 662 միլիարդ դրամով կամ 1,6 մլրդ դոլարով կգերազանցի 2018 թվականի ցուցանիշը. «Սա 52,6 տոկոսով կգերազանցի 2018-ի ցուցանիշը: Այսինքն մենք արդեն 2022-ին 52 տոկոսով բյուջեի եկամուտներն ավելացրել ենք 2018-ի համեմատ: 2023 թվականի համար հարկային եկամուտները պլանավորված են 2 տրիլիոն 203,7 միլիարդ դրամ, որը 2018 թվականի պետբյուջեի հարկային եկամուտներից ավելի է 946 միլիարդով կամ 75,1 տոկոսով: Այսինքն՝ հեղափոխությունից չորս տարի հետո մենք բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75 տոկոսով», - հայտարարեց վարչապետը:

Նա հավելեց, որ ակնկալում են, որ այս տարվա բյուջեն կգերակատարվի մոտավորապես 80 մլրդ դրամով, նախատեսվածից համեմատ:

  • Կիսվել: