շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայաստանը ՀՆԱ-ի մեկ շնչի մասով առաջ կանցնի Ադրբեջանից. Արմեն Գրիգորյան

Հայաստանը ՀՆԱ-ի մեկ շնչի մասով առաջ կանցնի Ադրբեջանից. Արմեն Գրիգորյան

Հայաստանը 2019-ին ՀՆԱ-ի մեկ շնչի մասով առաջ կանցնի Վրաստանից, իսկ 2020-ին` Ադրբեջանից: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ տվայլ ցուցանիշը շատ կարևոր է երկրի տնտեսության համար:

Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև Ադրբեջանը երկար տարիներ Հայաստանի մեկուսացման քաղաքականություն էր վարում՝ հույս ունենալով հարվածել Հայաստանի տնտեսությանն ու անվտանգությանը, իսկ այս ցուցանիշները ապացուցուցում են, որ Ադրբեջանը ձախողել է այս հարցում:

Մինչ հեղափոխությունը Հայաստանում դոմինանտ է եղել այն դիսկուրսը, որ Հայաստանի զարգացման խոչընդոտն իր աշխարհրագրական դիրքն է ու Ղարաբաղյան չլուծված հակամարտությունը: Մենք մերժել ենք աշխարհագրական դետերմինիզմը և ասել, որ զարգացումը չպետք է կապել Ղարաբաղյան հակամարտության հետ, որովհետև մեր հիմնական տնտեսական խնդիրները ինստիտուցիոնալ են:

Եթե մրցակցային դաշտ ապահովենք, վերացնենք կոռուպցիան և մենաշնորհները, ապա լայն դաշտ կբացվի և հնարավորություններ կստեղծվեն զարգացման համար: Այս մոտեցման իրավացիությունն ապացուցում են ներկայիս տնտեսական ոգևորիչ ցուցանիշները»:

  • Կիսվել: