երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայաստանը Ալմա-Աթայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայաստանը Ալմա-Աթայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Փետրվարի 5-ին Ալմա-Աթա քաղաքում ՌԴ, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:

Բացի այս, նախատեսվում է, որ նիստին կմասնակցեն նաև Եվրասիական տնտեսական միության դիտորդ երկրների՝ Մոլդովայի, Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները:

  • Կիսվել: