ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հայաստանում տաքսիները երեք ամսում գեներացրել են 23 մլն ՀԴՄ կտրոն․ Փաշինյանին այս թիվը զարմացրել է

Հայաստանում տաքսիները երեք ամսում գեներացրել են 23 մլն ՀԴՄ կտրոն․ Փաշինյանին այս թիվը զարմացրել է

Հայաստանում տաքսիները գեներացրել են 23 մլն ՀԴՄ կտրոններ։ Այս մասին, այսօր կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ վարչապետը։

Նա հիշեցրեց․ «Հիշում եք, որ սեպտեմբերից որոշակի կարգավորումներ արեցինք, որի արդյունքում տաքսիները պետք է ՀԴՄ կտրոններ գերենացնեին, և ՊԵԿ նախագահը ինձ մի թիվ է զեկուցել, որն ինձ անկեղծ ասած զարմացրել է: Մասնավորապես սեպտեմբերից-նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում տաքսիները գեներացրել են 23 մլն ՀԴՄ, որի շրջանառությունը 27-29 մլն դրամի է։ Այսինքն՝ 1000 դրամից ավելի, ընդ որում, թիվը աճողական է, առաջին ամսում եղել է 5 մլն դրամ, հետո երեք ամսվա տվյալներով հասել է 23 մլն դրամի:

Ուրախությամբ եմ արտահայտում սա, և ուզում եմ այս համակարգը ներդրած և տաքսիներում ՀԴՄ կտրոններ գերենացնող մեր հայրենակիցներին շնորհակալություն հայտնել»,- նկատեց նա։

Վարչապետը նշեց, որ սկզբում կար անհանգստություն այդ հարցի հետ կապված, սակայն կտրոնների վերաբերյալ որոշումը ճիշտ է եղել։

  • Կիսվել: