շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում կիբեռանվտանգության ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով մրցույթ կանցկացվի

Հայաստանում կիբեռանվտանգության ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով մրցույթ կանցկացվի

Երևանում դեկտեմբերի 10-11-ը CyHub Armenia-ն կանցկացնի Capture the Flag կիբեռանվտանգության մրցույթ: Մրցույթի նպատակը երկրում կիբեռանվտանգության ոլորտի զարգացմանը նպաստելն է։

Capture the Flag-ը համակարգչային անվտանգության միջազգային ձևաչափի մրցույթ է, որի ընթացքում մասնակիցները պետք է կրթական վարժությունների և առաջադրանքների միջոցով ապահովեն համակարգչի անվտանգությունը, ինչպես նաև իրականացնեն և արձագանքեն այնպիսի կիբեռհարձակումների, որոնք կարող են պատահել իրական կյանքում:

CTF 2022 մրցույթին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա, մասնակցել կարող են հետաքրքրված բոլոր անձինք։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը։

  • Կիսվել: