շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանում կա 2 մլն հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, որի մեծ մասը չի օգտագոծվում. Վահան Քերոբյան

Հայաստանում կա 2 մլն հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, որի մեծ մասը չի օգտագոծվում. Վահան Քերոբյան

Հայաստանում կա 2 մլն հեկտար գյուղատնտեսական նշանակության հող: Վարելահողերի 50 տոկոսից ավելին չի օգտագործվում , իսկ արոտավայրերի 70-80 տոկոսը չի օգտագործվում:

Այս մասին այսօր լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ միջոցներ է ձեռնարկում կառավարությունը սահմանային բնակավայրերում անասնապահությամբ զբաղվող քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ:

«Մենք՝ որպես երկիր չունենք արոտավայրերի խնդիր, այստեղ խնդիրն ավելի շատ այդ արոտավայրերի հասանելիությունն է: Այս հարցի առնչությամբ կա ՀՀ վարչապետի հանձնարարականը և այն մեր օրակարգի մասն է: Ուղղակի ամեն անգամ չենք ասում, որ դեպի այս արոտավայր տանող ճանապարհը սարքեցինք, այն արոտավայրի ջրագիծը կառուցեցինք: Մենք Համաշխարհային բանկի ծրագիր ունենք, որի շրջանակներում հեռավոր արոտավայրեր են ջրարբիացվել, ճանապարհներ են կառուցել»:

  • Կիսվել: