երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանում եկող տարի գները կայուն կլինեն․ էկոնոմիկայի նախարար

Հայաստանում եկող տարի գները կայուն կլինեն․ էկոնոմիկայի նախարար

 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում այսօր՝ նոյեմբերի 14-ին,  էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն իր ելույթում ասաց, որ համաձայն կանխատեսումների Հայաստանում եկող տարի գները կայուն կլինեն, իսկ տնտեսական աճը՝  միջազգային նորմերով միջինց բարձր։

Նա նաև փաստեց, որ այս տարվա վերջին 9 ամսիներին Հայաստանից ապրանքների արտահանումն աճել է 7,9 տոկոսով, պատրաստի սննդամթերքի արտադրությունն ու արտահանումը՝ 14,9 տոկոսով, տեխնիկայի եւ սարքավումների արտահանումը՝ 13,5 տոկոսով, բուսական ծագման արտադրանքինը՝ 15,2 տոկոսով։ Արդյունաբերության ոլորտուն էլ աճը կամզել է 12 տոկոս։

Ըստ նախարարի սա շատ կարևոր ազդանշան է ներդրողների համար, և պետք է ստեղծվեն մրցակցության համար հավասար հնարավորություններ։

«Դա կարեւոր է հետագա տնտեսական աճի ապահովման եւ երկրի միջազգային իմիջի պաշտպանության, ներդրումային գրավչության տեսակետից»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

  • Կիսվել: