կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանում ապահովվել են սոցիալական արդարության հասնելու բոլոր օրենսդրական պայմանները. Հերիքնազ Տիգրանյան

Հայաստանում ապահովվել են սոցիալական արդարության հասնելու բոլոր օրենսդրական պայմանները. Հերիքնազ Տիգրանյան

Հասարակությունում սոցիալական արդարության հասնելու պայմաններ են համարվում աղքատության հաղթահարումը, կրթություն ստանալու հասանելիության բարձրացումը, աշխատաշուկայում ներգրավվածությունը, աշխատանքի տեղավորվելիս խտրականության արգելքը եւ այլն։ Այս մասին «Սոցիալական արդարության առաջմղում. աշխատանքի ոլորտի ապագայի փոփոխությունը տեխնոլոգիական փոխակերպումների եւ ճգնաժամի դարաշրջանում» միջազգային համաժողովում դեկտեմբերի 18-ին ասել է աշխատանքի եւ սոցիալական հացերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, կառավարող  «Քաղպայմանագիր» կուսակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում օրենսդրական մակարդակով այդ բոլոր պայմաններն ապահովված են։ «Բայց կարեւոր է հասկանալ, թե լուծված են արդյոք այդ խնդիրները գործնականում, եւ արդյոք պահանջվում է պետության միջամտությունը գործատուների եիւաշխատողների փոխհարաբերություններում»,- նշել է պատգամավորը։

Նա ավելացրել է, որ այս տեսակետից կարեւոր է պետության կարգավորող դերը որպես դատավորի, ինչպես նաեւ արհմիությունների եւ գործատուների միության դերը աշխատաշուկայում շահերի հավասարակշռման գործում։ Տիգրանյանը նշել է, որ պահանջարկի եւ առաջարկի հավասարակշռության խախտման եւ այլ խնդիրների առկայության դեպքում կա չարաշահման բարձ ռիսկ ինչպես գործատուների, այնպես էլ աշխատողների կողմից։ Դրանից խուսափելու համար նա կարեւոր է համարել պետության՝ որպես դատավորի դերի օրենսդրական կարգավորումը եւ կատարելագործումը։

Պատգամավորն ընդգծել է, որ աշխատաշուկայի ազատականացումը չպետք է ուղեկցվի աշխատողների անհիմն ազատումների հնարավորությունների ստեղծմամբ եւ այլ չարաշահումներով։ «Աշխատանքը ոչ թե պարզապես մարդու իրավունքն է, այլեւ ազատություն։ Մարդը պետք է ազատ լինի ընտրելու գործունեության ոլորտը։ Իսկ պետության գործառույթը պետք է լինի այն, որ ապահովի նպաստավոր միջավայր անձի արժանապատիվ աշխատանքային գործուենության համար»,- նշել է պատգամավորը։ 

  • Կիսվել: