կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հայաստանում 6 ամսից ավելի մնալ ցանկացող ռուսների թիվն ավելացել է. Մարտին Գալստյան

Հայաստանում 6 ամսից ավելի մնալ ցանկացող ռուսների թիվն ավելացել է. Մարտին Գալստյան

Հարցումների համաձայն՝ ավելացել է 6 ամսից ավելի Հայաստանում մնալ ցանկացող ռուսաստանցիների թիվը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ այսպիսի դինամիկա են ֆիքսում այս տարվա առաջին եռամսյակում անցկացված հարցումները:

«Իհարկե, խոսքը իմ տեսած հարցումների մասին է, քանի որ շատ դժվար է իրականում կանխատեսել մարդկանց պահվածքը: Այսպես թե այնպես, դրանք ցույց են տալիս, որ ժամանած քաղաքացիների մի զգալի մասը չի ակնկալում, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի, ուստի ակնկալում են ավելի երկար ժամկետներով մնալ»,- ասաց Գալստյանը։

Նա նշեց, որ Հայաստանում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների ծավալը տարվա ընթացքում մոտավորապես կրկնապատկվել է՝ կազմելով 1 տրլն 132 մլրդ դրամ. տարեսկզբից այն աճել է մոտ 0,5%-ով:

ԿԲ նախագահի խոսքով, հարավոր է, որ այդ աճի դանդաղման վրա ազդի նաեւ զուտ տեխնիկական մի դետալ. բանկերը կարող են ռելոկանտներին տեղափոխել ոչ ռեզիդենտներից ռեզիդենտների, քանի որ նրանք ստանում են համապատասխան կարգավիճակ: Այս հարցը պետք է առանձին դիտարկել»,-ասաց Մարտին Գալստյանը։

Հարկ է նշել, որ ռելոկանտները հիմնականում բացում են ցպահանջ ավանդներ, այլ ոչ ժամկետային, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանում մնալու նրանց ծրագրերը դեռևս չի կարելի շատ կայուն համարել:

  • Կիսվել: