երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը կվերացվի

Հայաստանի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը կվերացվի

Ազգային ժողովն այսօր միաձայն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը։

Այս նախագծով երկու երկրների միջև հաստատվում է առանց վիզային ռեժիմ, որով Հայաստանի և Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում:

Դրանով նախատեսվում է, որ Հայաստանի քաղաքացիները սովորական անձնագրերով Չինաստան այցելելիս պարտավոր չեն վիզա ստանալ և հակառակը։

Նախագծում նշված է, որ Չինաստանի հետ հարաբերությունները վերջին տարիների ընթացքում ունեցել են կայուն վերընթաց, զարգացման դինամիկա քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։

«Կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում գործակցությունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների և զբոսաշրջության խթանման միջոցով: Հայաստանը և Չինաստանը հաջողությամբ գործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Չինաստանը հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերում ՀՀ շահերին առնչվող հարցերի կապակցությամբ», - ասվում է նախագծում։

  • Կիսվել: