շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հայաստան է ժամանել Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի պատվիրակությունը

Հայաստան է ժամանել Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի պատվիրակությունը

Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի հետ իրականացվող «Սպառողների շահերի պաշտպանության համակարգի ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հզորացում» ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել Լեհաստանի երկրորդ պատվիրակությունը:
 
Այցի շրջանակում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում «Մրցակցության պաշտպանության գործում հասարակական կազմակերպությունների դերի գնահատում. սպառողներին խորհրդատվություն տրամադրելու նպատակով համապատասխան կառույցների կարողությունների ուժեղացում» թեմայով: 
 
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով հյուրերին, իր երախտագիտությունն է հայտնել Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի աշխատակազմին և անձամբ նախագահ Թոմաս Քրոսթնիին ծրագրի իրականացմանն աջակցելու և այդ նպատակով ներդրված ջանքերի համար: ՄՊՀ նախագահը նշել է, որ սպառողների շահերի պաշտպանության ոլորտում Լեհաստանի մրցակցային մարմինը հարուստ փորձ ունի, և համագործակցությունն օգտակար կլինի և կնպաստի ՄՊՀ մասնագետների գիտելիքների կատարելագործմանը:
 
Քննարկմանը ներկա են եղել նաև հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը, Շուշան Սարգսյանը, ինչպես նաև հանձնաժողովի աշխատակիցներ:
 
Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհական զարգացման համագործակցության շրջանակում:

  • Կիսվել: