ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Արևմուտքն իրավունք ունի միջուկային զենք տրամադրել Ուկրաինային․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Արևմուտքն իրավունք ունի միջուկային զենք տրամադրել Ուկրաինային․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Լեհաստանի նախկին արտգործնախարար, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ արևմտյան երկրները կարող են միջուկային զենք տրամադրել Ուկրաինային, որպեսզի երկիրը պաշտպանի իր անկախությունը։ 

Նա վկայակոչել է Բուդապեշտի հուշագրի դրույթները, որոնց համաձայն Ուկրաինան հրաժարվել է միջուկային զենքից՝ անվտանգության երաշխիքների դիմաց։ 

Սիկորսկու կարծիքով՝ Ռուսաստանը խախտել է փաստաթղթում ամրագրված պարտավորությունները։ Մոսկվան կոշտ է արձագանքել լեհ գործչի խոսքերին։ 

  • Կիսվել: