շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հայաստան այցելած զբոսաշրջիկներ թիվը նվազել են 6.1 տոկոսով

Հայաստան այցելած զբոսաշրջիկներ թիվը նվազել են 6.1 տոկոսով

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.1 տոկոսով: 

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում 2024 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման հաշվետվության ներկայացմանը: 

«Նախորդ տարվա նույն ժամանակի համեմատությամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի անկում է գրանցվել՝ 6.1 տոկոսով: Դա հիմնականում պայմանավորված է ՌԴ-ից զբոսաշրջիկների թվի 23.6 տոկոս նվազմամբ: Փոխարենն ունենք Վրաստանից, Իրանից և Հնդկաստանից զբոսաշրջիկներ թվի աճ»,-ասաց նախարարը:

Վահե Հովհաննիսյանը հավելեց՝ թեև նախորդ տարվա նկատմամբ գրանցված նվազմանը՝ ցուցանիշները 2019 թվականից զգալիորեն ավելի են:

 

  • Կիսվել: