ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հաճախ շտապօգնությունը սխալ ենք օգտագործում. Արսեն Թորոսյանը՝ լուծումների մասին

Հաճախ շտապօգնությունը սխալ ենք օգտագործում. Արսեն Թորոսյանը՝ լուծումների մասին

Մենք հաճախ շտապօգնությունը սխալ ենք օգտագործում: Ամեն ճնշում չափելու կամ բարձր ջերմության համար շտապօգնություն ենք կանչում, և մեր բրիգադները, իրենց պարտականությունը կատարելով, կատարում են կանչը, և պետության վրա էլ մեծ ծախս է լինում: Պիտի մտածենք՝ ինչ փոփոխություն ենք իրականացնելու: Այդ մասին ասաց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի շտապօգնությունը հասանելի լինի գյուղական բնակավայրերում:

Արսեն Թորոսյանը նախ հիշեցրեց՝ գյուղական և քաղաքային կանչերի դեպքում կան նորմատիվներ, թե քանի րոպե հետո պետք է բրիգադը հասնի բնակչի տուն, և դրանք միջինում պահպանվում են, բայց նաև չբացառեց, որ ուշացումը կարող է ճակատագրական լինել:

«Շտապօգնության ծառայությունների կենտրոնացումը լուծումներից մեկն է, որ լինի մեկ կենտրոնից ծառայություն ամբողջ Հայաստանի համար իր ամբողջ կայաններով, և այդ կայանների հեռավորությունը, յուրաքանչյուր բնակավայրից հաշվարկելով, կարող է հավելյալ, օրինակ, 1 մեքենա կամ 2 մեքենա տեղակայենք այնպիսի վայրում, որը մինչ օրս չէինք տեղակայել»,- ասաց նա:

  • Կիսվել: