շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
«Հարկային մարմնի կողմից հավաքագրվող հարկերը ավելացել են, մաքսայինինը՝ պակասել». Բադասյան

«Հարկային մարմնի կողմից հավաքագրվող հարկերը ավելացել են, մաքսայինինը՝ պակասել». Բադասյան

Անցած տարվա համեմատ այս տարի ավելի շատ հարկ ենք հավաքել։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Բադասյանի խոսքով՝ ԱԱՀ-ի 4,9% նվազում կա․

«Բայց նայենք, թե այդ որ ԱԱՀ-ն է նվազել։ Մաքսային մարմնի կողմից հավաքագրվողը, որը 34,7%-ով նվազել է, բացարձակ մեծությամբ 62,8 մլրդ դրամ է։ Այսինքն, պակասել են ներմուծումները․ ներմուծման ժամանակ սահմանին վճարվող ԱԱՀ-ն ամենաարագ հավաքագրվող հարկատեսակներից մեկն է։ Ներմուծումը պակասել է, հետևաբար, պակասել է եկամուտը»։

Ըստ նրա՝ հարկային մարմնի կողմից հավաքագրված հարկերը ավելացել են 123 մլրդ դրամով, որը կազմում է 14%, իսկ մաքսային մարմնի կողմից հավաքագրվող մուտքերը պակասել են 25,2 %-ով։

  • Կիսվել: