հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հարկ եղած դեպքում կներգրավվեն նոր միջոցներ, որ տեղահանված բնակիչներն օր առաջ վերադառնան իրենց տներ. մարզպետ

Հարկ եղած դեպքում կներգրավվեն նոր միջոցներ, որ տեղահանված բնակիչներն օր առաջ վերադառնան իրենց տներ. մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սևակ Խաչատրյանի ուղեկցությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ համատեղ դիտարկել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերված բնակարանների վերականգնման գործընթացը Սոթք բնակավայրում։

Մարզետն անձամբ այցելել է երկու տասնյակից ավելի վերականգնված կամ վերականգնման փուլում գտնվող բնակարաններ, զրուցել բնակիչների հետ, տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած հիմնախնդիրներին և տվել համապատասխան հանձնարարականներ։

««Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը ներկայացրեց այն վերականգնողական աշխատանքները, որոնք իրականացվել ու դեռևս ընթանում են հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով։

Այցից հետո նույն թեմայի շուրջ խորհրդակցություն անցկացրի Վարդենիսի համայնքապետարանում` տալով անհրաժեշտ ցուցումներ և հանձնարարականներ։ Նշեցի, որ արդեն մեկ ամիս է, ինչ ընթանում է հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման գործընթացը, որի արդյունքները գոհացուցիչ եմ գնահատում։ Շատ բան արվել է թեև, գույքագրված բոլոր բնակարանների վերականգնման համար գումար տրամադրվել է, աշխատանքները դեռևս ընթանում են, սակայն շինարարության ժամանակ նոր խնդիրներ են ի հայտ գալիս, որոնց պարագայում ամեն կերպ փորձում ենք օգնել տուժած ընտանիքներին։

Սոթքի ավերված բնակարանների վերանորոգման գործընթացում տեսանելի ու նշանակալի աշխատանք է իրականացրել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, և մեր այցի հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ «Տաշիր»-ի հետ հստակեցնենք ու փոխլրացնենք մեր համագործակցության շրջանակները, բնակարանների վերականգնման գործընթացը դարձնենք ավելի արդյունավետ ու նպատակասլաց, աշխատանքները ավարտի հասցնենք սեղմ ժամկետներում, որպեսզի ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքները ձմեռը կարողանան դիմավորել վերականգնված, որոշակիորեն ավելի բարեկարգ դարձած բնակարաններում։

Այցի նպատակներից մեկն էլ այն է, որ պետության կողմից հատկացված յուրաքանչյուր միջոց ծախսվի արդյունավետ և հասցեական, ի հայտ եկած ամեն խնդիր քննվի տեղում և ստանա իր լուծումը։ Հարկ եղած դեպքում մեր կողմից կներգրավեն նոր միջոցներ, որպեսզի մեր սահմանամերձ բնակավայրերից տեղահանված բնակիչները օր առաջ վերադառնան իրենց տներ ու անցնեն բնականոն կյանքի», - Facebook-ի իր էջում գրել է Սարգսյանը։

  • Կիսվել: