հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հարավային ջրավազանային կառավարման տարածքում կհավասարակշռվեն ջրային ռեսուրսների առաջարկն ու պահանջարկը

Հարավային ջրավազանային կառավարման տարածքում կհավասարակշռվեն ջրային ռեսուրսների առաջարկն ու պահանջարկը

Կառավարությունը հաստատել է Հարավային ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թթ. կառավարման պլանը: Որոշման մեջ ներառված են՝ ջրավազանային կառավարման տարածքի և ջրային ռեսուրսների ընդհանուր նկարագիրը, օգտագործելի ջրային ռեսուրսների, ռազմավարական և ազգային ջրային պաշարների հաշվարկը, գետերի էկոլոգիական թողքերի հաշվարկները, ջրավազանում ճնշումների և ազդեցությունների վերլուծությունը, 2025-2030 թթ. համար ջրի առաջարկի կանխատեսման և ջրի պահանջարկի հետ համադրման միջոցով ջրային ռեսուրսի ավելցուկի և պակասուրդի գնահատումը, ինչպես նաև միջոցառումների ծրագիրը։

Վերջինիս նպատակն է հասնել մակերևութային ու ստորերկրյա ջրային ռեսուրսների և դրանց հարակից էկոհամակարգերի համար սահմանված էկոլոգիական «լավ» կարգավիճակի:

Ջրավազանային կառավարման պլանի հիմնական խնդիրներն են՝ ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման միջոցով՝ մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանությունը, բարելավել վատթարացված ջրային մարմինների կարգավիճակը (որակական և քանակական), կանխել բոլոր ջրային մարմինների հետագա վատթարացումը, խթանել կայուն ջրօգտագործումը:

Որոշման ընդունումը հնարավորություն կտա Հարավային ջրավազանային կառավարման տարածքում հավասարակշռել ջրային ռեսուրսների առաջարկը և պահանջարկը, միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում բարելավել ջրային մարմինների կարգավիճակը:

 

  • Կիսվել: