Հանրապետության երեք մարզերում տեխնոլոգիական դասընթացները շարունակվում են․ ԲՏԱ նախարարություն
Հանրապետության երեք մարզերում տեխնոլոգիական դասընթացները շարունակվում են։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ իրականացվում է «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչը:
Դասընթացներն անցկացվում են ավելի քան 400 մասնակցի համար՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 9 քաղաքներում:
Ծրագրի նպատակն է մասսայական կրթություն իրականացնելու միջոցով ՀՀ մարզերի բնակիչներին ոլորտի վերաբերյալ բազային գիտելիքներ տրամադրելը: