ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հանքարդյունահանմամբ զբաղվող «Կամար 006» ՍՊԸ-ն էքսկավատոր գնելու համար արտոնություն ստացավ

Հանքարդյունահանմամբ զբաղվող «Կամար 006» ՍՊԸ-ն էքսկավատոր գնելու համար արտոնություն ստացավ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 27-ի նիտում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԿԱՄԱՐ 006» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Նշենք, որ «ԿԱՄԱՐ 006» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումը նախատեսվում է օգտագործել հանքավայրում հանքարդյունահանման աշխատանքների իրականացման համար։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Արագածոտնի մարզում։

Արդեն իսկ իրականացվել 168 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 80․5 մլն դրամի ներդրում էքսկավատորի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 5 նոր աշխատատեղ՝ 130,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 80․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4 մլն դրամ:

  • Կիսվել: