ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հակված ենք լինելու երկարացնել թուրքական ապրանքների ներկրման արգելքը․ Վահան Քերոբյան

Հակված ենք լինելու երկարացնել թուրքական ապրանքների ներկրման արգելքը․ Վահան Քերոբյան

Տասնյակ տարիներ Հայաստանի շուկայում եղել են ապրանքներ, որոնց վրա եղել է թուրքական մակնշում, ադրբեջանական մակնշում, եղել են բազմաթիվ թուրքական ապրանանքներ եւ դա այն ժամանակ համարվել է նորմալ: Այս մասին այսօր կռավարության նիստից հետ լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հիմա, եթե մենք պնդենք, որ «Սանդորան» կամ «Կոկա Կոլան» մեզ վաճառեն ապրանք, որոնց վրա չկա ադրբեջաներեն մակնշում, այդ ժամանակ գնաճը կբարձրանա եւ կդառնա 10 տոկոս, որովհետեւ այդ ընկերությունները պետք է փող ծախսեն եւ դա մտցնեն իրենց ապրանքի գնի մեջ»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով թուրքական ապրանքների ներկրման արգելքին՝ Վահան Քերոբյանն ասաց. «Այս պահին մենք հակված ենք լինելու երկարացնել թուրքական ապրանքների ներկրման արգելքը, եթե աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխություններ չլինեն, որոնց արդյունքում դա անհնար դառնա: Դա արվում է տեղական արտադրանքը պաշտպանելու համար»:

  • Կիսվել: