շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում փոփոխություններ են կատարվել

Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում փոփոխություններ են կատարվել

Կառավարության նիստի ընթացքում «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրում կատարվեցին մի շարք փոփոխություններ։

Մասնավորապես՝ 

վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) ուղղության համար բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև երկու տարի երեք ամիս մարման ժամկետով.

բացի խաղողից, այլ գյուղատնտեսական հումքի մթերումների համար յուրաքանչյուր վարկառուին բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև մեկ տարի երեք ամիս մարման ժամկետով.

յուրաքանչյուր շահառուին և իր հետ փոխկապակցված կազմակերպություններին 2021 թվականին տրամադրված և 2022 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4 միլիարդ դրամը:

  • Կիսվել: