կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Գործարար համայնքին և շահագրգիռ այլ անձանց ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը

Գործարար համայնքին և շահագրգիռ այլ անձանց ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը. ներդրման և իրավակիրարկման հիմնախնդիրները» հիբրիդային աշխատաժողովին։
 
Աշխատաժողովի նպատակն էր գործարար համայնքին և այլ շահագրգիռ անձանց ներկայացնել ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը, ինչպես նաև քննարկել կանոնագրքի իրավակիրարկմանը, ներդրումային միջավայրի բարելավման հարցում կորպորատիվ կառավարման դերին վերաբերող հիմնախնդիրները:
 
Աշխատաժողովի շրջանակում կայացած «Պետական քաղաքականության հիմնադրույթները կորպորատիվ կառավարման վերաբերյալ» նստաշրջանի ընթացքում Սևակ Միքայելյանը ներկայացրել է կորպորատիվ կառավարման վերաբերյալ պետական քաղաքականության հիմնադրույթները և թե ինչպես է պետությունը համադրում կորպորատիվ կառավարման ոլորտում իր քաղաքականությունը ներդրումների ներգրավման և տնտեսական զարգացման քաղաքականության հետ։
 
Միջոցառումը կազմակերպել էր Կորպորատիվ կառավարման կենտրոնը՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի և միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հետ համագործակցությամբ:

  • Կիսվել: