չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Գերմանիայի կառավարությունը Կովկասի բնության հիմնադրամին 40 միլիոն եվրո է հատկացրել

Գերմանիայի կառավարությունը Կովկասի բնության հիմնադրամին 40 միլիոն եվրո է հատկացրել

Գերմանիայի կառավարությունը Կովկասի բնության հիմնադրամին  (CNF) 40 միլիոն եվրո դրամաշնորհ է հատկացրել։

Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից, մանրամասնելով, որ, այսպիսով, CNF-ի ընդհանուր միջոցները կազմում են մոտ 100 միլիոն եվրո, ինչն աշխատանքների իրականացման երկարատև կայունություն կապահովի։

Կովկասի բնության հիմնադրամն աջակցում է տարածաշրջանի երեք երկրների  եզակի կենսաբազմազանության պահպանության գործին։

Հայաստանում CNF-ն աշխատում է 2009 թվականից՝ օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին։

  • Կիսվել: