Ֆինանսների նախարարի տեղակալը մասնակցել է ՀԲ «Հաշվապահության, աուդիտի և կայունության հաշվետվողականության բարելավման» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
Մայիսի 28-29-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը և հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը մասնակցել են Համաշխարհային բանկի «Հաշվապահության, աուդիտի և կայունության հաշվետվողականության բարելավման» ծրագրի (EAASURE) մեկնարկի միջոցառմանը, որի ընթացքում շահառու երկրների հետ քննարկվել են ծրագրով նախատեսված գործողություններն ու ակնկալվող արդյունքները:
Ծրագիրը հետագա աջակցություն կտրամադրի շահառու 11 երկրներին՝ կորպորատիվ ֆինանսական և կայուն հաշվետվողականության ոլորտում ԵՄ նոր պահանջներին արձագանքելու հարցում:
Միջոցառումը մասնակիցներին հնարավորություն է ընձեռել շփվելու միջազգային փորձագետների և տարածաշրջանային գործընկերների հետ՝ կորպորատիվ կայունության և ֆինանսական հաշվետվողականության, հանրային վերահսկողության և աուդիտի հետ կապված թեմաների շուրջ: