շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եվս վեց ամսով կերկարաձգվի երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը

Եվս վեց ամսով կերկարաձգվի երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը

Գործադիրն ընդունել է «ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշում:

Նման որոշման ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու, տեղական արտադրության զարգացման շարունակականությունը ապահովելու, ինչպես նաև ցեմենտի ներքին շուկայում ներմուծող և արտադրող տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:

Ըստ հիմնավորման, իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։

Մասնավորապես՝ միայն ս.թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 68.7 հազ. տոննա ցեմենտ, ինչը 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվածին: Նպատակ ունենալով շարունակական դարձնելու պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ ևս վեց ամսով, մինչև 2023թ. հունվարի 15-ը նախատեսվում է երկարաձգել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը:

  • Կիսվել: