Եթե տնտեսական սահմանափակումները չհանեինք՝ գուցե փակված լիներ ոչ թե 70, այլ 150 հազար աշխատատեղ. Փաշինյան
Մենք մի քանի օր առաջ արձանագրեցինք, որ ՀՀ-ում ապրիլին համատարած սահմանափակումների շրջանում շուրջ 70 հազար աշխատատեղ փակվել է, սակայն մայիսին դրանից 50 հազարը վերականգնվել է կամ բացվել է: Այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ փաստորեն արձնագրվեց, որ 20 հազար քաղաքացիներ կան, որոնք կորոնավիրուսի այս շրջանում աշխատանքը կորցրել են և նոր աշխատանք։ չեն գտել. «Մենք որոշեցինք աջակցություն ցուցաբերել այդ մարդկանց: Ընդ որում հույս ունենք, որ աշխատատեղերի վերականգնման այս պրոցեսը կշարունակվի»։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ ապրիլին արդեն արձանագրել են՝ տնտեսությունը գահավիժում է և ինչքան էլ ծանր լիներ, որոշեցին, որ տնտեսական սահմանափակումները վերացնելու ճանապարհով գնան:
«Եթե այդ որոշումը չկայացնեինք, գուցե մայիսի արդյունքներով արդեն փակված լիներ ոչ թե 70 հազար, այլ 150 հազար աշխատատեղ: Կարևոր է, որ կարողանանք ի վիճակի լինեն չվերադառնալ լոքդաունի, որովհետև դա հանգեցնում է տասնյակ հազարավոր աշխատատեղերի փակման՝ իրենց տնտեսական ու սոցիալական հետեւանքներով: Դա նշանակում է, որ նաև հարկերի հավաքագրման առումով խնդիրները խորանալ,ինչը կնշանակի, որ խնդիրներ կարող ենք ունենալ այդ թվում առողջապահության ոլորտի ֆինանսավորման առումով»,- ընդգծեց վարչապետը։


