Էս զբոսաշրջիկների աճը որ նվազում է՝ իրակա՞ն էին, թե՞ ժամանակավոր աշխատողներ էին. Խաչատրյանը՝ նախարարին
Էս զբոսաշրջիկների աճը որ նվազում է՝ իրակա՞ն էին, թե՞ ժամանակավոր աշխատողներ էին. 2024թ.-ի բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը, դիմելով Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, ասաց ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նախարարը նշեց, որ հաշվարկի մեթոդաբանության խնդիր գուցե կա, թե ովքեր են համարվում զբոսաշրջիկ։ «Ենթադրում եմ, որ նույնիսկ այն մարդիկ, ՌԴ այն քաղաքացիները, ովքեր ապրում են Հայաստանում և գնում են ՌԴ ու հետ են գալիս, իրենք նույնպես կարող են հաշվառվել որպես զբոսաշրջիկ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է նվազմանը՝ ասաց. «Նվազումը կապված է ՌԴ ռելոկանտների որոշ մասի՝ ՀՀ-ից տեղափոխվելու կամ ՌԴ վերադարձով»։