Երևանյան լճի մաքրման ծրագրի շրջանակում 8 հա-ից ավելի եղեգ է հանվել
Երևանյան լճի մաքրման ծրագրի շրջանակում 2022 թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգների չորացման ուղղությամբ: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Տարածքից 8 հա-ից ավել եղեգ է հանվել: Գալիք տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ:
Ավարտվել է նաև Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում նոր տեղադրված հուշարձանի և հարակից տարածքի արտաքին լուսավորության ցանցի շինարարությունը:
Տարեկան ծրագրով շարունակվում է Աբովյան պուրակի համալիր բարեկարգումը: Ծրագրով ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կտրվեն կանաչապատման նոր լուծումներ: