Երևանում կսկսի գործել բրիտանական JCB-ի խոշոր դիլերային կենտրոն
Եվս մի օտարերկրյա ներդրում մեր քաղաքում: Երևանում կսկսի գործել բրիտանական JCB-ի խոշոր դիլերային կենտրոն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«1000 քմ տարածք ընդգրկող կենտրոնը ներառում է ցուցասրահ, սպասարկման կենտրոն, պահեստային և գրասենյակային տարածքներ։
Կենտրոնի կառուցումը զարգացման նոր փուլ է ապրանքանիշի հայաստանյան շրջանառության համար, որ ներկրվում է Premium Machinery Armenia-ի կողմից»։