հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երևանի նոր տրոլեյբուսները հասել են Ղազախստան. Երեւանում կլինեն մինչեւ հունվարի 5-ը

Երևանի նոր տրոլեյբուսները հասել են Ղազախստան. Երեւանում կլինեն մինչեւ հունվարի 5-ը

Երևանում նոր տրոլեյբուսների շահագործումը պատշաճ կազմակերպելու նպատակով դեկտեմբերի 19-ին նախատեսված է բացել մրցույթ, եթե հաղթող լինի, մինչև տրոլեյբուսների ներկրումը աշխատանքները կատարված կլինեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետարքրքվեց, թե ո՞ւր են հասել տրոլեյբուսները։

«Հասել են Ղազախստան։ Ղազախաստանից դուրս են գալիս։ Մինչև հունվարի 3-ը կհասնի 11-ը, մինչև հունվարի 5-ը՝ մնացած 4-ը»,- զեկուցեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։

  • Կիսվել: