կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից 4-ն արդեն Երևանում են

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից 4-ն արդեն Երևանում են

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից 4-ն արդեն Երևանում են: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
Շուրջ յոթ տասնամյակ անց առաջին անգամ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը համալրվում է նոր շարժակազմով:
 
Նոր տրոլեյբուսների հնարավորություններին է ծանոթացել հավաքակայան այցելած Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
 
Համայնքը, ի դեպ, արդեն իսկ մրցույթ է հայտարարել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման համար: Նախագծի շրջանակում ընդհանուր առմամբ 76%-ով կլուծվի վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմի թարմացման խնդիրը:
 

  • Կիսվել: