երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստում քննարկվել են 2023 թվականին իրականացված աշխատանքները

Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստում քննարկվել են 2023 թվականին իրականացված աշխատանքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը։

Նիստին մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը, ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են երեխաների հիմնահարցերի ոլորտում 2023 թվականին իրականացված աշխատանքները, երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխման, ձեռնարկված օրենսդրական նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև հանձնաժողովին կից ստեղծված օպերատիվ շտաբի նիստերի արդյունքները։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև առանց ծնողական խնամքի մնացած և հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող ծառայությունների բարելավմանն ուղղված ծրագրերը, խնամատարության ինստիտուտի զարգացման, ընտանիքների վերամիավորման գործընթացներն ու առաջիկա անելիքները։

  • Կիսվել: