շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Էլեկտրաէներգիայի անջատումների և ջրային կառավարման հետ կապված խնդիրները շատ լուրջ են. Փաշինյան

Էլեկտրաէներգիայի անջատումների և ջրային կառավարման հետ կապված խնդիրները շատ լուրջ են. Փաշինյան

Էլեկտրաէներգիայի անջատումների և ջրային կառավարման հետ կապված խնդիրները շատ լուրջ են, բայց մեր մոտեցումը գիլիոտինային չէ, որ ասենք՝ բոլորի հետ խզենք, վերացնենք հարաբերությունները։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը։

«Մեր խնդիրն է՝ հասկանալ խնդիրների էությունը և համագործակցված գնալ դրանց լուծմանը։ Եզրակացությունն այսպիսին է. ոչ թե նրա համար, որ քաղաքացիների նշած խնդիրները չափազանցեցված են, կամ խորը չեն, այլ որովհետև այդ ճանապարհով գնալու դեպքում խնդիրը կարող է ավելի խորանալ։ Գյուղերում մարդիկ համատարած բողոքում են էլեկտրաէներգիայի որակից՝ ասելով, որ ընդհուպ գյուղտեխնիկան վառվում, վթարվում է»,–ասաց նա

Նիկոլ Փաշինյանի խոսքով, հարցը դրված է կառավարության առաջ, բայց իրենց նպատակը մեղավորներ գտնելը չէ, այլ խնդիրները լուծելը։

«Մարզային այցերի արդյունքներով տվել եմ հանձնարարական, որ ջրերի կառավարման, կեղտաջրերի հեռացման և կոշտ թափոնների կառավարման  հարցում պետք է ջանքերը կրկնապատկել և եռապատկել։ Այս հարցերը մեր օրակարգի առաջնահերթություներից են»,–նշեց նա։

  • Կիսվել: