շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էկոնոմիկայի փոխնախարարը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու ԵՏՀ արդյունաբերական խորհրդատվական կոմիտեի նիստին

Էկոնոմիկայի փոխնախարարը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու ԵՏՀ արդյունաբերական խորհրդատվական կոմիտեի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը 3 օրով գործուղվում է Ռուսաստան:

Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին 2023 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 1-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական խորհրդատվական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։

  1. Նարեկ Տերյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

  • Կիսվել: