ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էկոնոմիկայի փոխնախարարը Իսպանիայի դեսպանի հետ քննարկել է գյուղոլորտում համագործակցության հարցեր

Էկոնոմիկայի փոխնախարարը Իսպանիայի դեսպանի հետ քննարկել է գյուղոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանը եւ համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները, անդրադարձել ոլորտում գործող պետական օժանդակության գործիքակազմին։

Նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցությանը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով փոխայցերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։

  • Կիսվել: