ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Էկոնոմիկայի նախարարը կգործուղվի Գերմանիա

Էկոնոմիկայի նախարարը կգործուղվի Գերմանիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վահան Քերոբյանը հունվարի 17-20-ը կմեկնի Գերմանիա:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2024 թվականի հունվարի 17-20-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)` Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին (GFFA) մասնակցելու և Գերմանիայի Դաշնային Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով»,- ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: