հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Էդուարդ Հակոբյանը և Էլիզաբետտա Ֆալչետին քննարկել են ժամանակակից մաքսային լաբորատորիայի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Էդուարդ Հակոբյանը և Էլիզաբետտա Ֆալչետին քննարկել են ժամանակակից մաքսային լաբորատորիայի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Պետական եկամուտների կոմիտեում հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ նախագահի Ֆեյսբուքի էջից:
 
«ՎԶԵԲ-ի հետ շարունակական համագործակցությունն ու ակտիվ երկխոսությունը հաստատում են մեր միջև ձևավորված կայուն և արդյունավետ գործընկերությունը:
 
Հանդիպմանը քննարկել ենք ընթացիկ ծրագրերը, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացումը, Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնների նախագծերը, սահմանային անցակետերի սարքավորումների արդիականացման ծրագիրը, ինչպես նաև ժամանակակից մաքսային լաբորատորիայի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները»,- նշված է գրառման մեջ։
 

  • Կիսվել: