Ձեզնից չենք վախենում, «գայլերի ոհմակից» ենք վախենում, որ հետո կհարձակվեն մեզ վրա. տնտեսվարողը՝ լրագրողներին
Տնտեսվարողները Կառավարության շենքի մոտ շարունակում են բողոքի ակցիան։ Նրանցից շատերը խուսափում են լրագրողների մոտ իրենց խնդիրը բարձրաձայնել։
Ակցիային մասնակցող տնտեսվարող կանանցից մեկը դիմելով լրագրողներին, ասաց. «Մի նեղացեք, մարդիկ խուսափում են լրագրողների հետ շփումից: Չէ, դուք գայլեր չեք, դուք օգնում եք մեզ մեկնաբանել, բայց մարդիկ վախենում են, որ ձեր լուսաբանումից հետո գայլերի ոհմակը կհարձակվի մեր ժողովրդի վրա:»:
Անդրադառնալով խնդրին, ակցիայի մասնակիցը նշեց, որ մի քանի օր առաջ ԱԺ-ում տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպում են ունեցել, որից հետո ՔՊ պատգամավոր Թունյանը հայտարարել էր, որ օրենքը փոփոխելու հավանականությունը զրո է․ «Բայց հիմա մեր գործողությունները պետք է հասնեն նրան, որ ընդհանրապես օրենքը հետ քաշեն։ Ոչ մի օգուտ չտվեց, բայց օգուտ կլինի մեր մեծ խմբով հավաքվելու դեպքում։
Իրենք այնպես են մեկնաբանում, որ կողքից սողը կմտածի, թե չենք ուզում հարկ վճարել։ Նման բան չկա, մենք հարկեր վճարում ենք: Մենք այդ գայլերի ոհմակից ենք վախենում, որ հարձակում է լիենլու հասարակ քաղաքացիների վրա, որ ինքը պաշտպանված չէ։ Բոլորս գիտենք, որ մանր ու միջին բիզնեսն աշխատում է իր ընտանիքի կարիքները հոգալու համար, ավել բան չի տնտեսում»,-ասաց նա։