Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 30-ին, կազմել է 387.53 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.32 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.38 դրամ (նվազել է 0.98 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.42 դրամ (նվազել է 1.23 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.25 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 417-427 դրամով, վաճառվում է 432-438 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.88-4.22 դրամով, վաճառվում է 4.28-4.89 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:
Եվրոն գնվում է 428 դրամով, վաճառվում է 433 դրամով:
Ռուբլին գնվում է 4.17 դրամով, վաճառվում է 4.25 դրամով: