երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Դեպի ՀՀ փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 40 տոկոսով. Գալստյան

Դեպի ՀՀ փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 40 տոկոսով. Գալստյան

2023 թվականի 10 ամիսների ընթացքում՝ հունվար-հոկտեմբերին, դեպի Հայաստան փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 40 տոկոսով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ թեև զբոսաշրջության ոլորտում աճը կազմել է 40 տոկոս, սակայն նկատվում է աճի տեմպերի դանդաղում:

Ինչ վերաբերում է հիփոթեքային վարկավորման ծավալին, ապա, ըստ Գալստյանի, 2023 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ հիփոթեքային վարկավորման ծավալը գերազանցել է 1 տրլն դրամի շեմը։ Համեմատության համար ԿԲ ղեկավարը որպես օրինակ բերեց 2017 թվականի տվյալները, երբ այս ցուցանիշը 209 մլրդ դրամ էր։

՛՛Եվս 1 տրլն. դրամը բանկերի կողմից տրվել է 2023 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ՝ որպես սպառողական վարկ՛՛,-ասաց նա:

Իր հերթին ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանն էլ ասաց, որ հիփոթեքային վարկավորումն այս տարի աճել է 20 տոկոսով։

 

  • Կիսվել: