ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Քաղաքացիական ավիացիայի կոմիտե։
 
Նախարարը նախ ծանոթացել է անձնակազմի հետ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կոմիտեի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ, Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեությունը, իրականացվող աշխատանքները, Կոմիտեի զարգացման պլանը։
 
Ապա համատեղ շրջայց են կատարել «Հայաէրոնավիգացիա», «Ավիաբուժ» բժշկական կենտրոն, «Ավիաուսումնական կենտրոն» ընկերություններում։
 
Նախարարը ծանոթացել է ընկերությունների աշխատանքներին, գործունեությանը, քննարկել են ընթացիկ աշխատանքային հարցեր։

  • Կիսվել: